Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

 

Գրանցվելով «Ֆրանս Մեդ» ՍՊԸ-ի վեբ կայքում և/կամ ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում՝ ֆիզիկական անձինք/այցելուները սույն գաղտնիության քաղաքականությանհամաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար:

Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Քաղաքականությունը:

Այցելուն պետք է պարբերաբար վերանայի սույն Քաղաքականությունը:

  1. A) Ընկերությունը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է ֆիզիկական անձանց անձնական տվյալները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրա ինքնությունը, այդ թվում`
  • անուն, ազգանուն,
  • կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն):

 

  1. B) Ընկերությունը կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝հավաքագրում/ամրագրում/մուտք կամ համակարգում/կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով՝
  • տրամադրել իր ծառայությունները Այցելուներին,
  • տրամադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ միջոցառումների մասին, մամլո հաղորդագրություններ, խորհուրդներ և օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև մարքեթինգային տեղեկություններ իր ապրանքատեսակների և ծառայությունների մասին,
  • հաղորդակցվել և համագործակցել Այցելուների հետ, այդ թվում՝ արձագանքել նրանց հարցումներին, տրամադրել ծանուցումներ և թարմացումներ, ինչպիսիք են իր պայմանների և քաղաքականությունների փոփոխությունները, անվտանգության ահազանգերը և այլն:

բիզնես նկատառումներով, ներառյալ`

  • արձագանքել այցելուների կողմից ապրանքատեսակների և/կամ ծառայություններից որևէ մեկի հետ կապված հնարավոր ազդեցության մասին զեկույցներին և վերահսկել ծառայությունների անվտանգությունը,
  • գործել գործող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին համապատասխան,
  • գործել կարգավորող մարմինների, կառավարության, դատարանների և իրավապահ մարմինների պահանջներին կամ հարցումներին համապատասխան, ինչպես նաև
  • հետաքննել և իրավական քայլեր ձեռնարկել ապօրինի կամ վնասակար հետևանքներ կրող վարքագծի դեմ:
  1. կատարելագործել ամենօրյա գործառույթները, այդ թվում՝
    • այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Այցելուներին տրամադրել իրենց կողմից պահանջված ծառայություններից օգտվելու հնարավորություն,
    • երբ Այցելուն հարցով կամ պահանջով դիմել է Ընկերությունը. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ընկերությունը Այցելուի հարցին կամ պահանջին արձագանքելու համար,
    • Այցելուի անձնական տվյալները պարունակող փաստաթղթերի պահպանման (արխիվացման ժամանակահատված) ընթացքում,
    • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:
    • պահանջել մուտք Ընկերության մոտ պահող իր անձնական տվյալներին,
    • պահանջել իր անձնական տվյալների ուղղումը և/կամ ջնջումը,
    • պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը,
    • չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե Ընկերությունը Այցելուի անձնական տվյալները մշակում է վերջինիս համաձայնության հիման վրա),
    • տվյալների պաշտպանության տեղական իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում:
  • ներքին նպատակների համար, ինչպիսիք են աուդիտը, տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը, որոնք կօգնեն մատուցել և բարելավել ծառայությունները,
  • վերահսկել և վերլուծել ապրանքատեսակների/ծառայությունների հետ կապված միտումները, օգտագործումը և կատարված գործողությունները,
  • կատարելագործել ապրանքատեսակները/ծառայությունները և Այցելուների հետ հաղորդակցությունը , ինչպես նաև
  • Այցելուների համար ապահովել կոնտակտային տվյալների թարմացումը:

Ժամանակ առ ժամանակ Ընկերությունը կարող է պահանջել Այցելուի համաձայնությունը, որպեսզի կարողանա օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:

 

  1. C) Անձնական տվյալների մշակման պայմանները

Ընկերությունը միշտ կվերամշակի վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ընկերությունը պահպանում է անձնական տվյալները՝

  • այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Այցելուին տրամադրել իրենց կողմից պահանջված ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • երբ Այցելուն հարցով կամ պահանջով դիմել է Ընկերությանը. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ընկերությանը Այցելուի հարցին կամ պահանջին արձագանքելու համար,
  • Այցելուիի անձնական տվյալները պարունակող փաստաթղթերի պահպանման (արխիվացման ժամանակահատված) ընթացքում,
  • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:

 

  1. D) Անձնական տվյալների փոխանցում

Ընկերությունը կարող է Այցելուի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (նաև Հայաստանից դուրս) և դրանց հետ վարվել ըստ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և դեպքերի:

  1. E) Անձնական տվյալներիպաշտպանությունև անվտանգություն

Վեբ կայքի միջոցով Այցելուի ներկայացրած գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:

Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար: Ընկերության աշխատակիցները աշխատատեղը լքելիս կողպում են իրենց համակարգիչները: Աշխատատեղ վերադառնալիս նրանք նորից են մուտքագրում իրենց գաղտնաբառը՝տեղեկատվությունը ստանալու համար: Բացի այդ, Ընկերությունը ապահովվում է բոլոր աշխատակիցների մշտական իրազեկվածությունը անվտանգության և գաղտնիության գործընթացներին:

  1. F) Այցելուի իրավունքներն անձնական տվյալների վերաբերյալ

Սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով Այցելուն իրավունք ունի.

  • պահանջել մուտք Ընկերության մոտ պահող իր անձնական տվյալներին,
  • պահանջել իր անձնական տվյալների ուղղումը և/կամ ջնջումը,
  • պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը,
  • չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե Ընկերությունը Այցելուի անձնական տվյալները մշակում է վերջինիս համաձայնության հիման վրա),
  • տվյալների պաշտպանության տեղական իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում:
  1. G) Այցելուի համաձայնության հեռացումը

Եթե Այցելուին առաջարկվում է Ընկերությանը տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել այն չտրամադրելու տարբերակը:

Եթե Այցելուն առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետ որոշել է հեռացնել կամ Ընկերությունից պահանջել ջնջել այն, Ընկերությունը կհարգի այդ ընտրությունը և կգործի համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ Ընկերությունը հնարավոր է չկարողանա կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ Այցելուները հնարավոր է ի վիճակի չլինեն օգտվել Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից:

  1. H) Cookie ֆայլեր

Ընկերությունը օգտագործում է cookie ֆայլերը իր վեբ կայքերի այցելուների փորձի բարելավման համար:

Եթե Այցելուները չեն ցանկանում վեբ կայքեր այցելելիս ստանալ cookie ֆայլեր, նրանք կարող են փոփոխել իրենց զննարկիչի (բրաուզեր) և/կամ բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը:

Cookie ֆայլերը փոքրիկ ֆայլեր են՝ բաղկացած տառերի և թվերի շարքից, որոնք տեղադրված են Այցելուի սարքի վրա վեբ էջի սերվերների կողմից: Նրանք հնարավորություն են տալիս կայքի սեփականատիրոջը Այցելուին տարբերել կայքի այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես կոդ կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող Ընկերությանը տալ Այցելուի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն: Ընկերությունը չի կարող կարդալ Այցելուի կոշտ սկավառակի վրա որևէ տեղեկություն, նույնիսկ այն դեպքում, եթե Ընկերությունը այնտեղ է պահում cookie ֆայլերը:

Ընկերության կայքերում cookie ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը.

Խիստ անհրաժեշտություն

Նշված cookie ֆայլերը կարևոր են, քանի որ Այցելուին տալիս են կայքում կամ տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են՝ մուտքը կայքի անվտանգ հատվածներ:

Աշխատանք

Նշված cookie ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուները օգտվում կայքից, օրինակ՝ որ էջերն են առավել հաճախ այցելում, և արդյոք նրանք ստանում են սխալների մասին հաղորդագրություններ: Դրանք օգտագործվում են վեբ կայքի հետագա տարբերակների աշխատանքը բարելավելու համար:

Ֆունկցիոնալություն

Նշված cookie ֆայլերը թույլ են տալիս վեբ կայքին հիշել Այցելուի կատարած ընտրությունները, ինչպես օրինակ՝ օգտագործողի անունը, լեզուն կամ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում են Այցելուները և ապահովում են ավելի լայն անձնական փորձ:

Թիրախավորում կամ գովազդ

Նշված cookie ֆայլերն օգտագործվում են Այցելուներին և նրանց հետաքրքրություններին ավելի համապատասխանող բովանդակություն տրամադրելու համար:

Ընկերությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի գովազդել իր վեբ կայքում կամ բջջային հավելվածում, սակայն Այցելուն չի կարող վերահսկել ինտերնետ ծառայություն մատուցողների թույլտվությունն ունեցող գովազդողներին, որոնց գովազդը հասանելի է Այցելուներին ինտերնետ օգտագործելիս:

Այցելույի կողմից cookie ֆայլերի անջատումը կարող է խոչընդոտել Ընկերության կայքերի կամ հավելվածի լիարժեք գործարկմանը:

  1. I) Կոնտակտային տվյալներ

Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր և խնդրանքներ կամ իրենց իրավունքն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում Այցելուները կարող են կապ հաստատել Ընկերության հետ հետևյալ կոնտակտային տվյալների օգնությամբ՝

«Ֆրանս Մեդ» ՍՊԸ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հերացի 2 ա

Հեռ.՝ +374 11 55 96 09

Էլ. հասցե (ընդհանուր հարցերի համար)` [email protected]