2010-2014թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: Այնուհետև 2014-2016թթ. նույն համալսարանի մագիստրատուրայում:
2018-2020թթ. կրթությունը շարունակել է Կուբանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում` «օրթոդոնտիա» մասնագիտությամբ:
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո` բժշկուհին անցել է մասնագիտական հավատարմագրում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:
Գերպունկտուալ, գերպրոֆեսիոնալ և գերպատասխանատու բժշկուհու համար չկան սահմաններ` սերն արտահայտելու դեպի օրթոդոնտիան:
Ֆրանս Մեդ թիմին Կարինե Քոչարյանը միացել է 2022 թվականին և մեր թիմի ամենաառաջատար բժշկուհիներից մեկն է:
