Մարգարիտա Կարապետյան

2006-2011թթ. սովորել է Մ. Ամոսովի անվան հյուսիս-արևելյան դաշնային համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: Այնուհետև 2011-2012թթ. անցել է մասնագիտացում նույն համալսարանի ինտերնատուրայում` «Ընդհանուր ստոմատոլոգիա» մասնագիտությամբ: 2012-2014թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի բժշկաստոմատոլոգիական համալսարանի կլինիկական օրդինատուրայում:

Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո` բժշկուհին անցել է մասնագիտական հավատարմագրում ինչպես ՌԴ-ում , այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:

Իր աշխատանքին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ, սիրում է իր մասնագիտությունը, սիրում է անընդհատ կատարելագործվել ու պարգևել առողջ ժպիտ ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:

Ֆրանս Մեդ թիմին Մարգարիտա Կարապետյանը միացել է 2022 թվականին և մեր թիմի ամենախարիզմատիկ բժշկուհիներից մեկն է:

Մեր Թիմը

Ծանոթացեք թիմի մյուս անդամների հետ