2008-2012թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: Այնուհետև 2014-2016թթ. նույն հանալսարանի մագիստրատուրայում:
2016-2018թթ. շարունակել է կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում` «ընտանեկան ստոմագոլոգիա» մասնագիտությամբ:
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո` 2018 թվականին, անցել է մասնագիտական վերապատրաստում` ստանալով բժիշկ-իմպլանտոլոգի լիցենզավորում և հավատարմագրում:
Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների, սեմինարների Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում:
Ցանկացած բժշկական միջամտություն բժշկի պրոֆեսիոնալ ախտորոշման, հմուտ աշխատանքի և նուրբ հումորի շնորհիվ դառնում է իրական տոն ոչ միայն այցելուների, այլև կլինիկայի համար:
Ֆրանս Մեդ թիմին Արթուր Սարգսյանը միացել է 2022 թվականին և մեր թիմի ամենանպատակասլաց բժիշկներից մեկն է:
