2011-2015թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, այնուհետև 2015-2017թթ. նույն համալսարանի մագիստրատուրայում: 2017-2019թթ. շարունակել է կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո` անցել է մասնագիտական հավատարմագրում:
Աշխատանքում բժիշկը կարևորում է յուրաքանչյուր մանրուք: Ցուցաբերում է գրագետ մոտեցում ցանկացած խնդրի:
Ֆրանս Մեդ թիմին Արմենակ Սրոցանցը միացել է 2020 թվականին և մեր թիմի ամենապատասխանատու բժիշկներից մեկն է:
Մեր Թիմը
Ծանոթացեք թիմի մյուս անդամների հետ
Մենք հավատում ենք թիմային աշխատանքի ուժին և կարևորում ենք աշխատանքում յուրաքանչյուր անդամի ներդրումը
